20-րդ դարի խոշորագույն վայրագություն. ԱՄՆ դեսպանը խուսափեց «Ցեղասպանություն» եզրույթից

ԱՄՆ–ը ոգևորված է հայ ժողովրդի տոկունությամբ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց. ԱՄՆ–ը պատմական իրողությունը չի ժխտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ–ին 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին։

Ցեղասպանության ճանաչման ամենաճիշտ ու ամենակարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Սիմոնյան

«ԱՄՆ–ում իմ թեկնածության հաստատման լսումների ժամանակ ես նշել եմ, որ ԱՄՆ–ը այս պատմական իրողությունը չի ժխտում»,– ասաց նա։

ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ ոգևորված է այս հարցում հայ ժողովրդի տոկունությամբ։

Հիշեցնենք, ԱՄՆ–ը մինչ օրս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրի ղեկավարները մինչ ընտրությունները հայ համայնքին նման խոստում են տվել։

ԱՄՆ 49 նահանգներ արդեն ընդունել ու ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։