ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ: Ավագանու այսօրվա նիստում այս մասին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Անձնակազմը, որը բառիս բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել՝ մոտ 3-ից 4 անգամ շատ, քան անցած տարի, բնականաբար, պետք է պարգևատրվի իր աշխատանքի, իր նվիրվածության, իր արդյունքի համար», - ընդգծեց քաղաքապետը։
Մարությանն ընդգծեց` պարգևավճարներ ստանալու է անձնակազմը, բացի քաղաքապետից։
Նա նշեց, որ հետագայում քննարկվելու է նաև աշխատավարձերի բարձրացման հարցը։