ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Գրող, լրագրող, Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանը երկար տարիներ զբաղվել է Հայոց ցեղասպանության թեմայով և հայկական հարցին բազմաթիվ հրապարակումներ նվիրել։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Մահացած մոր ցամաքած կրծքին հազիվ ողջ մնացած մանկիկի կամ 5 տարեկան որբ մնացած երեխայի պատմություն։ Երեխա, ում համար անկողին է ծառայում սառը հատակը, իսկ վերմակ` ծակ վերարկուն (սա այն է, ինչ մնացել է մորից)։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարիների այս և հազարավոր այլ պատմություններ կարելի է գտնել գրող, լրագրող Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանի 13 հատորանի օրագրում։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Դրանք պահվում են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Մանուկ և Տուրֆանդա Ադամյանների ֆոնդում։ Ադամյանն այն հիմնել է դեռ կյանքի օրոք, ի հիշատակ Հայոց ցեղասպանության ժամանակ մահացած իր ծնողների։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի մարքեթինգի համակարգող Հասմիկ Հախվերդյանը։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

«1904-1923 թվականներին Ադամյանը օրագիր էր վարում, որում զետեղում էր այն ժամանակաշրջանի իրադարձությունները, պատմում զանգվածային  կոտորածի, կյանքի համար հայերի պայքարի ու դեպորտացիայի մասին։ Նա հսկայական ժառանգություն է թողել, որի առյուծի բաժինը նույնիսկ 104 տարի անց ուսումնասիրված չէ», – ասաց Հախվերդյանը։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Ադամյանի ֆոնդի պատճեների մի մասը գտնվում է Հայաստանի ազգային արխիվում և  Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում։ Սակայն դրանք էլ ամբողջությամբ վերծանված չեն, դրա համար միջոցներ են անհրաժեշտ։

Որբախույզ

Պատմությունն այն մասին, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել Ադամյանը, դեռ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է նրա մեծ ներդրումի մասին` ամբողջ աշխարհով մեկ սփռված որբ մնացած հայերին գտնելու և փրկելու գործում։ Նա` Պողոս Նուբարի (հայ պետական և քաղաքական գործիչ, Համահայկական բարեգործական միության առաջին նախագահ), զորահրամանատար Անդրանիկի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և մյուսների  հետ ակտիվ մասնակցություն ուներ հայ երեխաների համար որբանոցների ստեղծման հարցում։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Հախվերդյանը պատմում է, որ Ադամյանը Համահայկական բարեգործական միության գլխավոր պատվիրակն էր Կիլիկիայում և նույնիսկ հասցրել է Քիլիսի քաղաքապետ լինել  1917-1918 թվականներին։

«Դա թույլ էր տալիս նրան հայ երեխաներին փրկելու գործունեություն ծավալել։ Նա դարձավ նաև «որբախույզ» հասկացության հիմնադիրներից մեկը։ Ադամյանը համախոհների խմբի հետ իրականացնում էր որբ մնացած հայերին գտնելուն ուղղված որոնողական աշխատանքները», – ասաց Հախվերդյանը։

Նա նաև մեջբերեց Ադամյանի օրագրից մի հատված, որում պատմվում է որբացած հայի հետ զրույցը։ 5 տարեկան երեխային գրողը գտել էր 1917 թվականի դեկտեմբերի 4-ին Քիլիսի փողոցներից մեկում։ Երեխան թափառական կյանք էր վարում, քնում սառը գետնին, իսկ որպես վերմակ նրան ծառայում էր հին, պատառոտված վերարկուն. միակ բանը, որ մնացել էր մորից։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

«Չգիտեմ, ինչ կլիներ ինձ հետ այդ ցրտին, եթե մայրս ինձ այս վերարկուն թողած չլիներ... Բայց չէ որ այնքան ցուրտ է... Ես ո՛չ հայր ունեմ, ո՛չ մայր, ասում են, որ ես 5 տարեկան եմ, բայց ես չեմ հասկանում, ինչ է դա նշանակում։ Գիտեմ միայն մի բան. ես մենակ եմ այստեղ, ոչ ոք չունեմ... Ինձ ոչ ոք չի ժպտում, քնքուշ խոսքեր չի ասում։ Ուտում եմ այն, ինչ մարդիկ են տալիս...», – փոխանցում է Ադամյանն իր օրագրում երեխայի խոսքերը, նշելով, որ միակ բանը, ինչի մասին երազում էր երեխան, սենյակն է, որտեղ ապակիներով լուսամուտներ կան։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Օրագրում կցկտուր նկարագրված է նաև մեկ այլ հոգեցունց դրվագ։ Մի անգամ հերթական որոնումների ժամանակ Ադամյանը մի փոքրիկի գտավ, որը ամուր գրկել էր մահացած մոր ցամաքած կուրծքը։ Կինն այնպիսի դիրքով էր պառկած, որ պարզ էր դառնում. նա մինչև վերջ փորձել է փրկել իր մանկան կյանքը։

Մահացել են անապատում

Հայոց ցեղասպանության տարիներին զոհված ծնողներից բացի Ադամյանը կորցրել է նաև երկու եղբայրներին, որոնք ծառայում էին թուրքական բանակում, ինչպես նաև քրոջը և նրանց երեխաներին։ Քույրը` Մարիամ Խանզադյանը, միակն էր, որ ողջ էր մնացել նրա ընտանիքից։ Այդ մասին են վկայում մի քանի նամակներ, որոնք ուղարկել է նա Ադամյանին 1916 թվականին։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

«Սիրելի իմ եղբայր, մենք երեքս ծայրահեղ աղքատ վիճակում ենք գտնվում Համմամում, բոլորի կողմից մերժված, առանց վրանի, դեգերում ենք ամենուր։ Փորձի՛ր ուժերիդ ներածին չափով որևէ բան անել և մեզ մի փոքր գումար ուղարկել վստահելի մարդու կամ տեղի առաքման ծառայության միջոցով։ Աղոթում ենք քեզ համար։ Սիրով` քո զարմուհիներ Վերոնիկա և Սրբուհի, քո քույր` Մարիամ Խանզադյան», – մեջբերում է Հախվերդյանը Ադամյանի օրագրից մի հատված։

Մեկ այլ նամակում նրանք գրում են, որ ահավոր վիճակում են հայտնվել, առանց ջուր և սնունդ, առանց տանիքի և խնդրում են ինչ–որ բան մտածել, մի բան անել։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

«Դու հարցնում ես Աննայի և Եղիսայի մասին։ Չորս ամիս առաջ, երբ մենք Տիզոյում (ամենայն հավանականությամբ խոսքը Դիզա ավանի մասին է, որը գտնվում է Թուրքիայի Հաքյարի գավառում – խմբ.) էինք, նրանք բժիշկ Հովակիմի հոր հետ միասին ուղղվեցին Դեր Զոր։ Մինչ օրս նրանցից լուր չկա», – գրված է նամակում։

Ադամյանի արխիվի համաձայն` նա այլևս չէր հավատում, որ Աննան և Եղիսան կարող էին ողջ մնալ նման պայմաններում։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Ադամյանը հուսահատության պահերին հռետորական հարց էր տալիս. ինչո՞ւ է նա մինչ օրս ողջ։

«Մի՞թե մեր սրտերը քարից, մետաղից ամուր են... Կարելի՞ է արդյոք հավատալ, որ մենք ընտանիք ունեինք, տուն, որ ես քույր ու եղբայր ունեի, ծնողներ», – գրում է Ադամյանը։

Մինչև իր կյանքի վերջին օրերը Ադամյանը տառապում էր, որ իր ընտանիքի անդամները նույնիսկ գերեզման չունեն։ Բայց նա ապրում էր, հաղթահարելով հոգու ցավը, հասկանալու համար, թե ինչու է այդքան մարդ կոտորվել և ինչպես  նա կարող է օգնել հայերին։

Ադամյանը մասոն է

Հախվերդյանի հայտնաբերած որոշ աղբյուրների համաձայն` Դավիթ Ադամյանը մտնում է մասոնական ժողովարան։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

«Մեր մեծ գործիչներից շատերն են դիմել այդ քայլին, իրենց հնարավորություններն և տեղեկության հասանելիությունն ընդլայնելու համար», – բացատրում է  Հախվերդյանը։

Դրա շնորհիվ նա մեծ ներդրում ունեցավ ամբողջ աշխարհով հայ համայնքի ստեղծման գործում։ Ադամյանն ԱՄՆ տեղափոխվեց 1927 թվականին և ապրեց այստեղ մինչև կյանքի վերջ։ Մահացավ 1976 թվականին։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

ԱՄՆ–ում Ադամյանը տպագրվում էր տարբեր հրատարակություններում, իր հոդվածներում բարձրաձայնելով Հայկական հարցը, Հայոց ցեղասպանության թեման։ Ամուսնացած է եղել, սակայն ամուսնությունը երկար չի տևել։ Դավիթ անունով որդի ունի և երեք թոռ։

ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է