Վերսալի մոտ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ողբերգությունից հետո հիմա էլ հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի թագավորների նախկին նստավայրի մերձակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 23-ի երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել ֆրանսիական Վերսալ քաղաքում` հայտնի պալատի մոտակայքում։

Վերսալում Պարկ դե Կլանյի փողոցում հրդեհ է, շրջանցեք այդ շրջանը մինչ արտակարգ ծառայությունների աշխատանքի ավարտը»,  –նշվում է տեղական ոստիկանության Twitter–ի էջում։

Վերսալի հրշեջ ծառայության տեղեկության համաձայն` կրակը ծավալվել է մեքենաների փոքր խանութում։

Դեպքի վայրի մոտակա փողոցների երթևեկությունը սահմանափակվել է։ BFMTV հեռուստաալիքը հայտնել է, որ հրդեհումը ավտոտնակում է տեղի ունեցել։ Դեպքի վայրում 80 հրշեջ է աշխատում։

Սոցիալական ցանցերում հայտնված բազում տեսանյութերում տների տանիքների վրա բարձրացող ծխի քուլաներ են երևում։

Քաղաքի տարածքում է գտնվում պալատը, որը 1666 թ. –ից 1789 թվականներին թագավորների պաշտոնական նստավայրն էր։ 1801 թվականին այն թանգարանի կարգավիճակ է ստացել ու բացվել է հանրության առջև, իսկ 1830 թվականին Վերսալի ամբողջ ճարտարապետական համալիրը թանգարան է դարձել։ Վերսալի պալատն ու այգին 1979 թվականից ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։