Մենք կանք, մենք ողջ ենք. ջահերով երթը Երևանում միավորել է աշխարհի հայերին

Sputnik

Մայրաքաղաքի սրտում մի քանի հարյուր մարդ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հատակին նվիրված ջահերով երթին։ Sputnik Արմենիայի թղթակիցները խոսել են երթի մասնակիցներից մի քանիսի հետ:

Այս  տարի այն անցնում է  «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսի ներքո։

1 / 10
Անուշիկ Փանոսյան, 22 տարեկան, Երևանում է ապրում։ Աղջիկը ծնվել է Երևանում, ընտանիքի պատմությունը վատ է հիշում, բայց գիտի, որ հորական կողմի նախնիները Մուսալեռից են։
2 / 10
Վլադիմիր Խոջաբեկյան, 19 տարեկան, Երևանում է ապրում։ Հորական կողմից Վլադիմիրի նախնիները Կարինից են, մորական` Մուշից։ Նախնիները 1915 թվականին հրաշքով են փրկվել ու փախել Արևելյան Հայաստան։

«Նրանք ստիպված են եղել էշերին կերակրելու համար շատ ոսկի վճարել, որպեսզի կարողանան որևէ անվտանգ տեղ հասնեն ու այնտեղից Արևելյան Հայաստան փախչեն», – պատմեց Վլադիմիրը։
3 / 10
Գրիգոր Գրիգորյան, 6 տարեկան, Երևանում է ապրում։ Փոքրիկ Գրիգորը հոր ու ավագ եղբոր հետ երթի եկել։ Նա շատ փոքր է նման թեմայի համար, բայց գիտի, որ իր պապերը հազիվ փրկվելով եկել են Արևմտյան Հայաստանից։
4 / 10
Սիլվա Կենդիրջյան, 38 տարեկան, ապրում է Լոս Անջելեսում։ Սիլվան ընտանիքի հետ Հայաստան է եկել հատուկ ցավալի օրվա կապակցությամբ։

«Ուզում եմ ցույց տալ երեխաներիս պատմական հայրենիքը», – խոստովանում է Սիլվան։
Նրա նախնիներն Ադանայից են, հրաշքով են փրկվել ու Բեյրութ տեղափոխվել. հիմա նա ապրում է ԱՄՆ–ում։
5 / 10
Սարգիս Քրաջյան, 60 տարեկան է, Բեյրութում է ապրում։ Քրաջյանն ընտանիքի հետ Լիբանանից են եկել` ջահերով երթին մասնակցելու համար։ Նախնիները Կիլիկիայից էին, տատն ու պապը հրաշքով են փրկվել, ապաստարանում են մեծացել։
«Պապը պատմում է ր, որ թուրքերը պոկել են ոսկե ականջողը քրոջ վրայից ու ականջն արյունոտ թողել», – ասաց Քրաջյանը։
6 / 10
Շանթ Կուտնոյան, 13 տարեկան, ապրում է Լոս Անջելեսում։ Հայաստան է եկել Ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ Նրա նախապապը Վանում հոգևորական էր. նա փրկվել է, իսկ ընտանիքը` ոչ։
7 / 10
Արգինե Գևորգյան, ապրում է Երևանում։ Արգինեի նախնիները Արևմտյան Հայաստանից էին. մորական կողմը` Մուշից, հորականը` Վանից։
«Տատս պատում էր` ինչպես է նրա մայրը փրկել իր հինգ երեխաներին։ Մեկին չի հաջողվել փրկել` նա գետն է ընկել», – ասում է Արգինե։
Ի դեպ` աղջկա անունը դրել են Արևմտյան Հայաստանի Արգինա քաղաքի անունով, որն այսօր ցավոք էլ չկա։
8 / 10
Րաֆֆի Բելենջյան, 21 տարեկան, ապրում է Լոս Անջելեսում։ Նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, մորական կողմը Սասունից է, հորականը` Այնթապից։ Ոմանց հաջողվել է Լիբանան հասնել, ոմանք էլ ապաստան են գտել Սիրիայում։
9 / 10
Մանվել Հովհաննիսյան, 12 տարեկան, ապրում է Երևանում։ Նրա նախնիները Վանից են, անցել են Դեր Զորով ու հրաշքով են փրկվել։
10 / 10
Դավիթ Գրիգորյան, 29 տարեկան, Արմավիրում է ապրում։ Դավիթի նախնիները սասունցի էին։ Հրաշքով էին ջարդից փրկվել ու հաստատվել Արևելյան Հայաստանում։