Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք. Նաիրա Զոհրաբյանը ներկա է ավագանու նիստին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները ԱԺ–ի նիստի ավարտից հետո որոշել են մասնակցել Երևանի ավագանու հերթական նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստին ներկա են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը։

Զատկի լավաշն ենք թխում. Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Ինչպես լրագրողներին հայտնեց Զոհրաբյանը, իրենք հետաքրքրված են Երևանի խնդիրներով, ու քանի որ այսօրվա նիստի օրակարգում մի շարք նման հարցեր կային, որոշել են ներկա լինել ու հետևել ավագանու աշխատանքներին։

«Մասնավորապես` աղբահանության խնդիրը, որը Երևանում դարձել է ուղղակի աղետալի։ Օրակարգում ներառված է նաև այդ խնդիրը։ Մեզ հետաքրքիր են քննարկումները, բանակցությունները և նաև այն, թե ինչ արդյունքի են գալու, քանի որ մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք»,–- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Երևանն այսօր աղբի մեջ կորած է` «վերևից ներքև, հյուսիսից–հարավ, արևելքից արևմուտք», ուստի իրենց հետաքրքիր է, թե ինչ լուծում է գտնվելու Երևանում մաքրությունը վերականգնելու համար։

Պատգամավորը լրագրողներին հորդորեց իրենց մասնակցության մեջ ինտրիգներ չփնտրել։