«Հյուսիս-Հարավ» ծրագրի քրեական գործով անցնում են 50-ից ավելի կազմակերպություն. ՀՔԾ

Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործի ծավալներն աննախադեպ են։

Սերմացու գողացող մկան տրամաբանություն. նոր կառուցված Հյուսիս-Հարավն արդեն քանդվում է

Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից և հավելում, որ Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունեցել 50-ից ավելի կազմակերպություն:

Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որակական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակերպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ: