ՌԱԴԻՈ

«Իրականում». Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքն ամեն երկրի բարոյական դեմքն է

Իրականում, երբ 2015 թվականին լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, ամեն ինչից զատ հասկանալի դարձավ, թե քաղաքական քարտեզին եղած տերություններից որն ինչ է իրենից ներկայացնում բարոյական տեսանկյունից:
Sputnik
«Իրականում». Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքն ամեն երկրի բարոյական դեմքն է

Թե ինչ գաղափարական ու քաղաքակրթական արժեք ի վերջո ունի, այնպիսի մի գերտերություն, ինչպիսին Միացյալ Նահանգներն է…

Մի երկիր, որի 50-ից 49 նահանգը Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է, իսկ երկրի կենտրոնական ղեկավարությունը, Սենատը, Կոնգրեսը, Նախագահական ապարատը հարցին գերադասում է չանդրադառնալ, որպեսզի իր գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնի: