ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (արգելված է մի շարք երկրներում – խմբ.) ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Amaq գործակալությունը, որը «ԻՄ–ի ձայնափողն է», փոխանցում է Independent գործակալությունը։
Շրի Լանկայի իշխանությունը հայտարարել է, որ ահաբեկչությունների շարքը իսլամիստների պատասխանն էր Նոր Զելանդիայի Քրայսթչերչում տեղի ունեցած հրաձգության։
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 321-ի, ավելի քան 550 մարդ տուժել է։ Սակրավորներն ականազերծել են ավտոբուսի մի քանի կանգառները, հատուկ ծառայությունները շարունակում են պայթուցիկ սարքերի որոնումը։
Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթների վրա հարձակում էր իրագործվել: Հարձակման հետևանքով մահացել էին մի քանի տասնյակ մարդիկ: