Աղջիկների մասնակցությամբ միջադեպ Երևանում․ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Տարածքում դանակ է գտնվել, և չի բացառվում, որ դա հենց հանցագործության գործիքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի հետնամասում գտնվող տարածքում մի տղամարդու դանակահարած անձը։

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. կնոջ դի է հայտնաբերվել, որովայնին՝ այրվածքներ

Երեկ երեկոյան նշված տարածքում միջադեպ էր տեղի ունեցել չորս անձի մասնակցությամբ։

Նախնական վարկածով՝ երկու աղջիկ և մի տղամարդ վիճել են տարածքում հովվություն անող 29-ամյա մի երիտասարդի հետ։ Այդ ընթացքում էլ վերջինս դանակահարել էր տղամարդուն։

Աղջիկները շտապօգնություն էին կանչել, որն էլ տուժածին օպերատիվ հասցրել էր Էրեբունու հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդու վնասվածքները ծանր են։

Դեպքի վայր եկած ոստիկանները հայտնաբերել էին դանակահարություն կատարած անձին ու բերման ենթարկել։ Տարածքում դանակ է գտնվել, և չի բացառվում, որ դա հենց հանցագործության գործիքն է։

Աղջիկների մասնակցությամբ միջադեպ Երևանում․ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց