Արտաշատում եղբայրը մահակով ծեծել է քրոջն ու փեսային

Ծեծկռտուքի հետևանքով երկու կողմն էլ մարմնական վնասվածքներ են ստացել ու բուժօգնության դիմել Արտաշատի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Արտաշատի Արարատյան փողոցի շենքերից մեկի բակում վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Եղբայրը ծեծել է քրոջն ու նրա ամուսնուն։ Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը եղել է ճանապարհը չզիջելն ու ձայնային ազդանշաններ տալը։

Սյունիքում առևանգել են գյուղատնտեսական քոլեջի 18–ամյա մի ուսանողուհու

Վարորդներից մեկը փայտե մահակով հարվածներ է հասցրել մյուս վարորդին, որն իր մորաքրոջ աղջկա ամուսինն է։ Մեր տեղեկություններով՝ նա հարվածներ է հասցրել նաև վեճին միջամտած մորաքրոջ աղջկան։

Հարևաններն ու անցորդները միջամտել են՝ կանխելով հնարավոր զարգացումները։ Ծեծկռտուքի հետևանքով երկու կողմն էլ մարմնական վնասվածքներ են ստացել ու բուժօգնության դիմել Արտաշատի հիվանդանոց։ Իրավապահները դեպքի հանգամանքները պարզում են։