Արագածոտնում վագոն-տնակի ներսում տղամարդու դի է հայտնաբերվել

Իրավապահները պարզում են այդ տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 23-ի առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում։

Արտաշատում եղբայրը մահակով ծեծել է քրոջն ու փեսային

Բնակիչներից մեկն իրենց փողոցում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի է նկատել ու ահազանգել շտապօգնություն։

Ժամանած բուժխումբը արձանագրել է, որ տղամարդն իսկապես մահացած է և այդ մասին տեղեկացրել մարզի իրավապահներին։

Մեր տեղեկություններով՝ դիակի վրա մարմնական վնասվածքների հետքեր չեն եղել։ Իրավապահները պարզում են այդ տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները։