«Անցած տասը տարիների համեմատ որսագողության քանակը նվազել է»,-փաստում է Կարեն Մանվելյանը։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշում է, որ իրենք սերտորեն համագործակցում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, մասնավորապես՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի տեսչական կառույցների։
«Անցած տարվա տվյալներով` Սյունիքի մարզում որսագողության 3, իսկ Վայոց ձորի մարզում՝ 6 դեպք է բացահայտվել»,-արձանագրում է Մանվելյանը։ Նրա խոսքով, որսագողերի զոհ են դարձել նաև Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծերը։
«Չնայած դրան, նախորդ տարիների համեմատ հիմա Բեզոարյան այծերի ու քարայծերի թվաքանակի աճը ցույց է տալիս, որ որսագողությունը նվազել է»,-նշում է մասնագետը։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը պնդում է, որ իրենք գիտեն որսագողությամբ զբաղվող անձանց ու հետևում են նրանց գործողություններին՝ համագործակցելով իրավասու այլ մարմինների հետ։