ԱԳՆ–ն հերքում է Սարկիսովին պաշտոնից ազատելու լուրը

Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ մամուլում հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, որը վերաբերում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայաստանի հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պաշտոնից ազատելուն։

«Փաստ» օրաթերթն ապրիլի 16-ին գրել էր, որ Աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը։ «Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին»,– գրել էր թերթը։

««Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»,– նշված է ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում:

Փաշինյանի աշխատակազմում լարվածություն կա. վարչապետը պահանջել է հրաժարական գրել. «Փաստ»

Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը:

Սակիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013 թվականի հուլիսին։

Նա ծնվել է 1968թ. հունիսի 23-ին Մոսկվայում: Ամուսնացած է, ունի վեց երեխա: