Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Համայնքի պոլիկլինիկան, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։ Գյուղի ղեկավարը փորձել է նոր շենք կառուցել, սակայն, ավագանու պնդմամբ, առանց իրենց համաձայնության է նման որոշում կայացվել։ Գյուղում տարօրինակ շշուկներ են պտտվում...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ճռճռացող ու կիսախարխուլ աստիճան, կաթող տանիք, խոնավ սենյակներ, բարոյապես մաշված սարքավորումներ, սանիտարահիգիենիկ ոչ ակնահաճո «տեսարաններ». 1940–ականներին կառուցված ու 100 քմ–ում տեղավորված Արմավիրի մարզի Ջրառատի գյուղի պոլիկլինիկան կառուցումից մինչև օրս չի նորոգվել։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Երկու գյուղ՝ Ջրառատի ու Ջրարփիի բնակչությանը, շուրջ 3800 մարդու սպասարկող պոլիկլինիկայի զուգարանն անցած տարի կառույցի տնօրենի` Թերեզա Տիգրանյանի միջոցներով է կառուցվել` դրսում։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

«Ես 1973թ.–ից եմ պոլիկլինիկայի տնօրեն. այս ընթացքում ջուր  եմ քաշել տվել, որի աղի լինելու պատճառով լվացարանը բավական շուտ է շարքից դուրս գալիս։ Սենյակները գազի վառարանով ենք տաքացնում ու ստիպված գիշերն էլ ենք այն միացրած թողնում։ Ճիշտ է, անվտանգության նորմերը խախտվում են, բայց, ինչ արած, սարքավորումների համար հատուկ ջերմաստիճան պետք է ապահովենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրենը։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Համաշխարհային բանկի աջակցությամբ  2006 թվականին ձեռք բերված էլեկտրասրտագրման սարք (ЕКГ) ունեն, որը քանիցս վերանորոգվել է և վաղուց պետք է նորով փոխարինված լիներ։

Հիվանդանոցի ընտանեկան բժիշկ Կարինե Դանդանյանի խոսքով` տարածքը լաբորատորիայի համար բավական փոքր է։ «Օրական 30-40 պացիենտ ենք ունենում։ Նրանք էլ են բողոքում պոլիկլինիկայի վիճակից, բայց ինչ անենք, ի վիճակի չենք հիմնանորոգել այն, մեծ գումարների մասին է խոսքը»,–ասում է ընտանեկան բժիշկը։

Ջրառատի բնակիչներից մեկն էլ (չցանկացավ ներկայանալ) նշեց, որ պոլիկլինիկա է դիմում, երբ դանակը ոսկորին է հասնում` նման պայմաններով բուժսպասարկում ստանալն այնքան էլ հաճելի չէ։ «Հիմնականում Երևանի կամ Էջմիածնի հիվանդանոց ենք գնում։ Այս պայմաններով պոլիկլինիկա ձեր երեխային կամ հարազատին դուք կբերեի՞ք»,– նեղսրտեց ջրառատցին։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Համայնքում, սակայն, պոլիկլինիկայի հետ կապված դեռ նախորդ տարի բազում ջրեր են հոսել, որոնք մեկ հունով չեն գնացել։ 2018–ին համայնքի ղեկավարը` Սամվել Գալստյանը, սուբվենցիոն ծրագրով (գումարի մի մասը տրամադրում է պետությունը, մյուսը` համայնքը) փորձել է պոլիկլինիկային կից շենք կառուցել, որպեսզի անձնակազմը  տեղափոխվի այնտեղ ու իրենք պոլիկլինիկայի նորոգմամբ զբաղվեն, վերջում` երկու կառույցները միացնեն։ Գյուղապետը նոր շենքի հիմքը գցել է, ավազը լցրել ու... շինարարությունը կանգ է առել։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

«Գյուղապետը մեր` ավագանու հետ չէր համաձայնեցրել նոր շենք կառուցելու որոշումը, մեր թույլտվությունը չէր ստացել։ Տեղն էլ մեզ հետ չէր համաձայնեցրել, բացի այդ, սա շենք չէ, որ վերանորոգվի` փլփլված է։ Մենք էլ նիստ արեցինք ու որոշեցինք արգելել շինարարության ընթացքը»,–ասաց Ջրառատի ավագանու անդամ Աննա Մանուկյանը։

Մեր հարցին, թե արդյո՞ք ավագանին ունի որևէ այլ առաջարկ պոլիկլինիկայի հիմնանորոգման, նոր շենք կառուցելու համար` նա պատասխանեց՝ չունեն։  Մանուկյանը չի թաքցնում` գյուղապետի հետ անհամաձայնություն ու խնդիրներ ունեն, գյուղապետն իրենց սրտով չէ։ «Հեղափոխությունն էլ մեզ վրա չեկավ, մեզ մոտ փոփոխություններ չեղան»,–ասաց նա։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Գյուղապետը ավագանու անդամների հետ անձնական խնդիրներ ունենալու փաստը չհերքեց, սակայն չմանրամասնեց` ինչ խնդիրների մասին է խոսքը։ Ըստ նրա` ավագանին նախ տվել է իր համաձայնությունը, որ նոր պոլիկլինիկայի շենք կառուցվի, հինը նորոգվի, հետո արտահերթ նիստ է արել ու չեղարկել նախկին որոշումը։ «Երբ տեսան, որ գործը գլուխ է բերվում ու մարդիկ ասելու են, որ ես լավ բան եմ արել, որոշեցին չեղարկել իրենց որոշումը։ Փոխարենը ոչ մի բան չեն առաջարկել։ Մեզ 21 մլն էր անհրաժեշտ, որի 9 մլնը մեր պահուստային ֆոնդից էինք տրամադրելու, մնացած գումարը պետությունն էր ավելացնելու»,–ասաց նա։

Թոհուբոհ Ջրառատում. ինչու է շոշափվում Լևոն Երանոսյանի անունը, և ինչպես է տուժում համայնքը

Ըստ նրա` ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի պոլիկլինիկան նոր շենք ունենա։ Հենց այս պատճառով էլ կառույցի կից շինարարական վիճակը (թափված ավազ, քարերից գոյացած բլրակ)  մաքրել չի տալիս։

Ջրառատի գյուղապետն, ի դեպ, նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է և, ջրառատցիներից որոշների խոսքով, վերջինս այդ պաշտոնին է հենց այդ պատճառով։ Մյուս կողմից էլ լուրեր են շրջանառվում, որ ավագանու անդամներից որոշները հավակնում են գյուղապետի պաշտոնին, ինչի համար էլ դեմ են նրա պաշտոնավարմանն ու արած գործերին։

«Նաիրի Շին» ընկերությունը, որը հաղթել էր պոլիկլինիկայի նոր շենքի կառուցման համար հայտարարված մրցույթում, դատի էր տվել համայնքապետարանին՝ արված աշխատանքի դիմաց  չվճարվելու համար։

Դատական գործերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերջերս` ապրիլի 9–ին, Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է բավարարել ընկերության հայցը. Ջրառատի համայնքապետարանից հօգուտ «Նաիրի Շին»–ի դատարանը որոշել է բռնագանձել շուրջ 2.5 մլն դրամ: