Սուր թունավորում. Գյումրիում երկու անչափահասի են հոսպիտալացրել

Երեխաները և նրանց մորաքույրը բուժհաստատություններ են տեղափոխվել Մուշ թաղամասի 37-րդ շենքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր գիշերը մեկ անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահասներ՝ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Արարատի մարզում ամուսինը ծեծել է հղի կնոջը

Նրանք բուժհաստատություններ են տեղափոխվել Մուշ թաղամասի 37-րդ շենքից: Գյումրի բժշկական կենտրոնում հոսպիտալացված 35-ամյա կինը, Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 8-ամյա տղայի և 2-ամյա աղջկա մորաքույրն է:

Բոլորի մոտ ախտորոշվել է շմոլ գազից սուր թունավորում: Նախնական վարկածով՝ նրանք թունավորվել են բնակարանի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: