Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Գերատեսչությունը խոստանում է նոր զարգացումների վերաբերյալ հայտնել հավելյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ` գրառում կատարելով Թվիթերի իր էջում։

Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով

«Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան»,–գրված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը խոստանում է նոր զարգացումների վերաբերյալ հայտնել հավելյալ:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 21–ին, Շրի Լանկայում միանգամից 8 պայթյուն է գրանցվել։ Դրանք որոտացել են երեք հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում։ Ավելի ուշ ևս երկու ռումբ պայթել են մայրաքաղաքի մոտակա ավանում։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն տեղի ունեցածի համար իր վրա պատասխանատվություն չի վերցրել։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։Պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, 500–ը վնասվածքներ են ստացել։