Փաշինյանը և երկու չեմպիոնները. վարչապետը լուսանկարվել է Հախնազարյանի և Ալեքսանյանի հետ

Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել է Գրանդ Հոթել Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ըմբշամարտիկ  Արթուր Ալեքսանյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ է:

«Ըմբշամարտի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ թավջութակի չեմպիոն Նարեկ Հախնազարյանի հետ»,- լուսանկարի հետ գրառում է արել Փաշինյանը:

Հիշեցնենք` Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների Հայաստանում և արտերկրում: