«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը

Այս տարի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոս ամսին Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի երիտասարդ երգիչ Արտյոմ Հակոբյանը: Երգիչն այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում տեսաուղերձի միջոցով: Նա երաժշտասերների լայն շրջանակին հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից՝ Ծյոմ երաժշտական կեղծանվամբ:

Բիլզերյանը հրապարակել է «իր սոված աղջիկներից» ամենասովածի տեսանյութը

Նշենք այս տարի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոս ամսին Ռուսաստանի Սոչի քաղաքում:

«Ողջունում եմ բոլոր հայրենակիցներիս: Արդեն երեք օր է՝ գտնվում եմ Մոսկվայում: Երկու բավականին ծանր օր եմ անցկացրել, քանի որ մասնակցում էի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,-տեսաուղերձում ասել է երգիչը:

2002 թվականից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների տաղանդավոր երգիչներին:

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը