Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի։

Պյոտոր Պորոշենկոն ընդունել է պարտությունը Ուկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - ասված է Փաշինյանի ուղերձում։

Իսկ Twitter–ի իր էջում Հայաստանի ղեկավարը Ուկրաինայի նորընտիր ղեկավարին շնորհավորել է նրա մայր լեզվով` ուկրաիներենով։

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն այդ երկրի գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ստացել է ընտրողների ձայների 27,3 տոկոսը, իսկ նրա հակառակորդ Վլադիմիր Զելենսկին` 73,11 տոկոսը:

Հիշեցնենք, որ սա Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է. առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էին 39 թեկնածու:

Ուկրաինայում նախագահի լիազորությունները 5 տարի են: ԿԸՀ-ը պարտավոր է ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարել, տվյալ դեպքում, մինչև մայիսի մեկը ներառյալ:

Մինչև հունիսի 3-ը պետք է կայանա նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: