Հակոբյան․ «Ո՞ւմ «դոբրոյով» է սարքվել Դավիթ Սանասարյանի գործը»
© Sputnik
«Սանասարյանը հայտարարել է, որ այս գործը շինծու է։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ կողմից է շինծու, ո՞վ է սարքել այդ գործը, ո՞ւմ «դոբրոյով»»,- ասում է Հակոբյանը։
Ըստ քաղաքագետի՝ չնայած ասում են, որ քաղաքական և դատական համակարգերը միմյանցից անջատ են, բայց զգացվում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Վիգեն Հակոբյանը նշում է, որ իշխանության ներքին խուլ հակամարտությունը մտնում են ավելի բաց փուլ։ Իշխանության սորոսական հատվածը բավական սուր ընկալեց Սանասարյանի դեմ գործը։ «Երևում է, որ սորոսյան թևը ցանկանում է չեզոքացնել ԱԱԾ-ի և Վանեցյանի ազդեցությունը»,–ասում է Հակոբյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ սա նշանակում է, որ իշխանության քաղաքական և քաղաքացիական թևերի միջև լուրջ հակասություններ կան։