ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Փաշինյանը ԵՊՀ–ում է

Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել է տնտեսական հեղափոխության հիմնական դրույթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորմամբ երկիր։ Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տեսակետից, նրա խոսքով, կարևորվում է հատկապես բարձրագույն կրթության որակը։

2008 թվականի մարտի 1–ի բախումների ընթացքում տուժածները պետությունից օգնություն կստանան

«ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն։ Եկամտահարկը պետք է նվազի` առաջիկա 2-3 տարիներին հասնելով համահարթ 20 տոկոսի»,– հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը պատրաստվում է հանդիպման ընթացքում պատասխանել նաև հանդիպման մասնակիցների հարցերին, լսել նրանց տեսակետները Հայաստանում իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։

Երևանի պետական համալսարանում վարչապետին ուղեկցում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Փաշինյանին դիմավորել և ուղեկցում է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։