Հայաստանում 2018 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 9 դեպք

Թրաֆիքինգի ենթարկված քաղաքացիներից չորսը Հնդկաստանի քաղաքացիներ էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Նախորդ տարի Հայաստանում թրաֆիքինգի ինը դեպք է բացահայտվել։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նոր ղեկավար ունի

«Բացահայտված 9 դեպքից 8–ում տուժողը տղամարդիկ են։ Հետաքրքիր է, որ Հայաստանի տարածքում շահագործման ենթարկվածներից չորսը Հնդկաստանի քաղաքացիներ էին», –ասաց Գասպարյանը։

2017 թվականին, նրա խոսքով, 6 միջնորդություն է եղել 16 մարդկանց վերաբերյալ (նրանցից 2–ը անչափահաս էին)։ Նույնականացվել են 11–ը (9 կանայք էին), այդ թվում` անչափահաս։ Բացահայտված դեպքերից վեցը սեռական բռնության վերաբերյալ էին։

Նրա խոսքով` նման հանցագործությունների բացահայտման բարդությունն այն է, որ թրաֆիքինգի մասին տեղեկության ստուգումն ու օգտագործումը հնարավոր է բացառապես զոհերի համաձայնության պարագայում։