ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երգիծաբան և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, հրապարակել է անհայտ մարդկանցից ստացած հաղորդագրության սքրինը։
«Կոմերցիոն առաջարկ։ Նայել ենք քո էջը, առաջարկ ունենք։ Մենք գործարարների խմբով ապրիլի 25–ին երեք օրով Սոչի ենք գնում։ Կարող ենք քեզ անվճար վերցնել` մնալու տեղով, նախաճաշով ու ամբողջ ծրագրով։ Գրիր, եթե հետաքրքիր է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արտասովոր առաջարկությունն այնքան է զարմացրել Մարտիրոսյանի կնոջը, որ նա որոշել է տարածել «շռայլ առաջարկությունը»։
«Անչափ շնորհակալ եմ ձեզ իմ էջին նման բարձր գնահատական տալու համար։ Ուտելու ու ապրելու այդպիսի՜ հնարավորություն։ Գարիկին կհարցնեմ, նա ձեզ կգրի», – պատասխանել է Ժաննան։
Երկրպագուները գնահատել են երգիծաբանի կնոջ հումորն ու քաջալերել նրան։
Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումն ավելի քան 3 հազար «հավանության» է արժանացել։ Գրառման տակ «սրտիկ» է դրել նաև Գարիկ Մարտիրոսյանը։