Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ

Երիտասարդ տաղանդներ Էրիկ Անտոնյանը, Սառա Աբրահամյանն ու Կարինա Իգնատյանը կմասնակցեն «Մանկական Նոր ալիքին», ընդ որում՝ բոլորը չէ, որ Հայաստանն են ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մեծ Բրիտանիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի վրա ներկայացնելու են Էրիկ Անտոնյանը, Սառա Աբրահամյանն ու Կարինա Իգնատյանը համապատասխանաբար։ Այս մասին հայտնում է Կիդսմյուզիք կայքը։

Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ

Կարինա Իգնատյանը Կալուգայից անցել է «Մանկական Նոր ալիք երաժշտական մրցույթ, որտեղ նա Հայաստանն է ներկայացնելու։ Կարինան հայտնի է Կալուգայի բնակիչներին որպես «Ձայնը, երեխաներ» շոուի մասնակից ու որպես «Միսս Էթնո – 2019» մրցույթի հաղթող։

Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ

Մեծ Բրիտանիան ներկայացնելու է Էրիկ Անտոնյանը, իսկ Աբխազիան՝ «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանի մասնակից Սառա Աբրահամյանը։

Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ

Եզրափակչի մասնակիցների ընտրությունը կայացել Մոսկվայում։ Ժյուրիի կազմում էին Իգոր Կրուտոյի պոպուլյար երաժշտության ակադեմիայի գլխավոր տնօրեն Ստելա Խաչանյանցը, մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը և մրցույթի գլխավոր պրոդյուսեր Իգոր Կրուտոյը։

«Մանկական Նոր ալիքը» ամենամյա միջազգային երաժշտական մանկական մրցույթ է, մեծերի «Նոր ալիքի» նման։ Միակ տարբերությունն այն է, որ այնտեղ ելույթ են ունենում 8-ից 12 տարեկան երեխաներ։ 2019 թվականին մրցույթը տասնմեկերորդ անգամ կանցկացվի, մայիսի 30 -31-ին՝ «Արտեկ» մանկական կենտրոնում։

Ստորև կարող եք ծանոթանալ երեխաների մրցույթային ելույթներին։