Արտառոց դեպք Արմավիրի մարզում. կնոջ դի է հայտնաբերվել, որովայնին՝ այրվածքներ

Իրավապահները պարզում են մահվան ու այրվածքների առաջացման պատճառները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով այսօր առավոտյան Արմավիրի հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, բացել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 39-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը:

Սուր թունավորում. Գյումրիում երկու անչափահասի են հոսպիտալացրել

Այդ տանը միայնակ ապրում էր 77-ամյա մի կին: Նա վաղ առավոտից հարևանների կանչերին չի արձագանքել, ուստի նրանք ահազանգել են 911:

Բնակարան մտած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները ներսում հայտնաբերել են միայնակ ապրող կնոջ դին:

Մահացածի որովայնին այրվածքներ են եղել:

Իրավապահները պարզում են մահվան ու այրվածքների առաջացման պատճառները. դրանք հայտնի կդառնան դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: