Արարատի մարզում ամուսինը ծեծել է հղի կնոջը

Ծեծի մասին իրավապահներին հայտնել է հենց կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր ծեծել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ապրող 31-ամյա մի կնոջ, որը հղիության 5-րդ ամսում է։

Գեղարքունիքում աղջիկը տնից դուրս է եկել գիշերը 4-ին և հեռացել անհայտ ուղղությամբ

Ամուսինը ծեծել է կնոջը և տնից դուրս եկել։ Վախեցած կինը կրկին ծեծի չենթարկվելու համար ահազանգել է ոստիկանություն։

Նախնական վարկածով՝ 35-ամյա տղամարդը ծեծել է ոչ միայն հղի կնոջը, այլև մորը։

Հարևանների խոսքով՝ ոստիկանների գալուց հետո տուն է հրավիրվել շտապօգնության խումբ։

Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել ծեծի ենթարկվածներին։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։