ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Երգչուհի Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում ու նրանց իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումն անվանել։
«Մ ա մ ա ) #ԱմենաԿարևորՁեռքբերումը», - մեկնաբանել է նա լուսանկարը։ Լուսանկարն ավելի քան 33 հազար «հավանությունների» է արժանացել։ Երգչուհու լուսանկարը հուզել էր բաժանորդներին, կնոջ հասցեին բազում հաճոյախոսություններ են գրել։
«Գժություն», «Ասենք մենակ նրա տղերքը կարան սենց style ունենան», «Հրաշքներով լի նկար միշտ սպասել եմ սենց նկարի... որ երեքով էլ լինեք նկարում», «Օրեցօր ավելի ու ավելի եմ հպարտանում քեզնով։ Իմ սիրված էա՜կ», - գրել են երգչուհուն երկրպագուները։
Հիշեցնենք՝ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009 թվականին։ Հունիսի 6-ին կլրանա նրանց ամուսնության 10 տարին։
Սիրուշոն ծնվել է դերասան և ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի և հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանի ընտանիքում։