Մարգարյան. «ԿԲ-ն վարում է թանկ փողի քաղաքականություն»
© Sputnik
Sputnik Արմենիայի եթերում, խոսելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբույքյան հայտարարության մասին, որ Հայաստանում 24 տոկոսից բարձր վարկ չկա, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշել է, որ, եթե միջազգային չափանիշներով նայենք, Հայաստանում վարկերի տոկոսադրույքները մնում են բարձր։
«ԿԲ–ն վարում է թանկ փողի քաղաքականություն, տոկոսադրույքները բարձր են, առաջին պլանում է մնում գնաճի զսպումը»,–ասել է Մարգարյանը։
Տնտեսագետի կարծիքով` պետք է նաև խոստովանել, որ վերջին 2.5 տարիներին ԿԲ–ը ջանքեր է գործադրում իջեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բոլոր դեպքերում այդ ուղղությամբ քննարկվում են տարբեր նախագծեր։