ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտոր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Երբեք մի հանձնվի, լսում եմ նույնիսկ հիմա, երբ տեսնում եմ exit poll-ի տվյալները: Դրանք ստիպում են ինձ զանգահարել իմ օպոնենտին և շնորհավորել նրան», - ասել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր նախընտրական շտաբում՝ exit poll-ի տվյալներին ծանոթանալուց հետո:
Ըստ exit poll-ի տվյալների Վլադիմիր Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Համաձայն հարցումների, որն ացկացվել է ТСН (1+1)-ի պատվերով, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ Զելենսկին հավաքել է ձայների 72,7 տոկոսը:
Նույն տվյալների համաձայն Պյոտոր Պորոշենկոյին ձայն է տվել ընտրողների 27,3 տոկոսը:
Հիշեցնենք, որ սա Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է. առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էին 39 թեկնածուներ:
Ուկրաինայում նախագահի լիազորությունները 5 տարի են: ԿԸՀ-ը պարտավոր է ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարել, տվյալ դեպքում, մինչև մայիսի մեկը՝ ներառյալ:
Մինչև հունիսի 3-ը պետք է կայանա նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: