Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորեց «Լեռան քարոզով»

Ինը երանիներից ՀՀ վարչապետը մեջբերել է 8-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Քրիստոսի ընդարձակ քարոզներից մեկը, որը զետեղված է Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխներում: «Լեռան քարոզ» անվանումն այն ստացել է, քանի որ, ըստ ավանդության, Հիսուսն այն բարձրաձայնել է լեռան վրա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվում էր Սուրբ Հարության պատարագ:

ՀՀ վարչապետին ուղեկցում էր նրա կինը: Սուրբ պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և այլ պաշտոնատար անձինք: