Միջադեպ Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում. ուսանողը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Նախնական վարկածով՝ քոլեջի բակում մի քանի ուսանողի մասնակցությամբ վեճ է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Երեկ շտապօգնության խումբը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխել 15-ամյա մի տղայի: Նրա գլխին վնասվածք է եղել:

Ողբերգական դեպք Կապանում. որդին ավտոտնակում գտել է կախված հորը

Տղան սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, 1-ին կուրս է: Անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել հենց քոլեջից, որտեղ էլ ստացել էր վնասվածքը:

Նախնական վարկածով՝ քոլեջի բակում մի քանի ուսանողի մասնակցությամբ վեճ է եղել:

Այդ ընթացքում էլ 3-րդ կուրսում սովորողներից մեկը հրել է 1-ին կուրսի սովորողին, վերջինս ընկել է ու գլուխն ուժգին հարվածել քարե սյանը:

Մեր տեղեկություններով՝ երիտասարդը դեռ մի քանի օր էլ կմնա բժիշկների հսկողության ներքո:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: