Ցիկլոնը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ ևս մի քանի օր Հայաստանում տեղումներ կգրանցվեն, ընդ որում` որոշ հատվածներում` ձյան տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ապրիլի 21-24-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը երեկ` ապրիլի 20-ի ցերեկը նվազել է 5-7 աստիճանով, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-25-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի առավելագույնը +10 աստիճանի, իսկ գիշերային ժամերին կնվազի մինչև +3 աստիճան։