ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ծաղկաշեն գյուղում ապրող 28-ամյա մի աղջիկ գիշերվա 4-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Այդ մասին Գավառի ոստիկանություն հայտնել է նրա ծնողը, որից հետո սկսվել են աղջկան որոնելու աշխատանքներ:
Աղջիկը տնից դուրս է եկել առանց տնեցիներին տեղյակ պահելու, իսկ թե ինչու՝ կպարզվի նրան հայտնաբերելուց հետո:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ձեռնարկվում են միջոցառումներ աղջկան հայտնաբերելու ուղղությամբ: