Ատոմակայանի «ջերմությունը կիջեցնեն»․ էլ ի՞նչ պետք է փոխեն

Կայանում կնորոգեն սառեցնող աշտարակներն ու ռեակտորի վթարային սառեցումը, նաև կնորացնեն ավտոմատիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայկական (Մեծամորի) Ատոմակայանի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորման մոտ երկու երրորդն արդեն գնված է։ Նախատեսվում է աշխատանքներն ամբողջովին ավարտել մինչ 2020 թվականի վերջը։ Անելիքի մանրամասները Հայաստանի պատվիրակությունը քննարկել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2019» միջազգային ֆորումի ժամանակ։

Հայաստանի համար միջուկային վառելիքի գնի խնդիրներ չեն կարող լինել. Գրիգորև

Վերանորոգումից հետո կայանի հզորությունը կաճի ներկայիս 390-ից մինչև 420-430։ Իսկ վառելիքի նույն ծավալից տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամ ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։

Ռուսաստանցի գործընկերների հետ քննարկում էին՝ ինչպես աստիճանաբար սառեցնել կայանի ռեակտորի պատերը։ Կորպուսը գրեթե անհնար է փոխել։ Այդ պատճառով դրա ամրությունից է կախված է ամբողջ կայանի գործելու ժամկետը։ Թրելուց հետո ռեակտորը (այսինքն՝ նաև ողջ Ատոմակայանը) կկարողանա  ևս մի քանի տարի ծառայել։

«Այդ հարցերը քննարկեցինք «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի հետ, որը համակարգում է մեր կայանի հիմնանորոգման նախագիծը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Կորպուսի աստիճանաբար սառեցմանը ռուսական մի քանի հաստատություն կմասնակցի։

Ատոմակայանի ռուսական վարկի վճարումները Հայաստանը ցանկանում է հետաձգել

Այդ տեխնոլոգիայի հեղինակը «Կուրչատովսկի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնն է, իսկ կատարողը՝ «Ատոմէներգոռեմոնտ» ընկերությունը, որին ղեկավարում է «Ռոսատոմը»։ Բացի այդ, աշխատանքին մասնակցելու է «Ռոսատոմի» ևս մեկ ձեռնարկություն՝ «Ցնիիտմաշ» ընկերությունը, որը սառեցումից առաջ ու հետո ռեակտորի պատերի վերլուծություն կանցկացնի։ Նախագիծը կազմելու են «Գիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոն, որը միջուկային ռեակտորներ է նախագծում և՛ Ռուսաստանում, և՛ արտասահմանում (խորհրդային տարիներին այստեղ մշակվել էին ՋՋԷՌ տեսակի ռեակտորները, որոնցից մեկը հիմա կա նաև Հայկական Ատոմակայանում)։

Թրծում ուզում են անել նույնիսկ այն պարագայում, եթե ռուսական վարկի գումարը դրա համար չբավականացնի։ Այդ ժամանակ պետական բյուջեից միջոցներ կտրամադրեն։

Ատոմակայանի վերանորոգման համար 270 միլիոն դոլարի ռուսական վարկ էր տրամադրվել (վերադարձի ենթակա կլինի այնքան գումար, որքան գործնականում կծախսվի)։ Վարկը տրամադրվել է արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3%։ Ռուսաստանի կառավարությունը նաև 30 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել՝ նախագծային աշխատանքների համար։

Երևանը խնդրել է մեծացնել ԱԷԿ–ի արդիականացման վարկի մարման ժամկետը

Աշխատանքը կայանում կտևի նախատեսվածից մեկ տարի երկար։ Այդ պատճառով «Ռոսատոմի» ու ՌԴ Ֆինանսների նախարարության հետ բանակցություններ են ընթանում վարկի վճարման մեկնարկը մեկ տարով հետաձգելու համար։  Դրա հիմնավորումները կներկայացնեն երկու երկրների վարչապետներին։

Այնուամենայնիվ որակը լրիվ կպահպանվի, լրագրողների հետ զրույցում ընդգծեց Ատոմակայանի հիմնանորոգման կապալառու կազմակերպության ղեկավար, «Ռոսատոմ սերվիս» ընկերության («Ռոսատոմի» կառավարման ներքո) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։

«Շուտով  կավարտենք մնացած աշխատանքների ամփոփիչ ծրագիրը։ Կայանի անվտանգության բարձրացման նախագծերին մասնակցում են նաև մեր գործընկերները Եվրամիությունից ու ԱՄՆ-ից։ Ռուսաստան փորձն ու տեխնոլոգիաները կկիրառվեն ամբողջ ծավալով, դրանք պարզապես անփոխարինելի են», - ընդգծեց Սալկովը։

Այս պահին գործարքներ են կնքվել սարքավորումների ու կապալային աշխատանքների երկու երրորդի համար (մոտ 200 միլիոն դոլարի)։ Ռուսաստանցի մասնագետների ու հայ գործընկերների փորձի շնորհիվ այդ միջոցներով հաջողվել է անել ավելին, քան ակնկալվում էր։

«Մեքենայական սրահում այս տարի աշխատանքը գրեթե ամբողջովին կավարտենք։ Անհրաժեշտ ամբողջ սարքավորումները կամ արդեն եկել են, կամ շուտով կհասնեն։ Աշխատանքների արդյունքում տեսանք, որ մնացած գումարով կարելի է լրացուցիչ աշխատանքներ անցկացնել (մեքենաների սրահը ներառում է գեներատորներում տուրբիններ, գլաններ նաև օժանդակ այլ հանգույցներ – խմբ․), - նշեց Սալկովը։

Հայկական ատոմակայանի տաղավարն առաջին անգամ տեսան միջուկային ֆորումում

Կայանում մնում է փոխել ավտոմատիկայի, նաև պաշտպանության համակարգերի ու վթարային սառեցման զգալի մասը։

Խոշոր նախագծերից մնում է բաց բաշխիչ հարմարանքի շինարարությունը, իսկ հետո՝ սառեցնող աշտարակների (թանձրանոցների) արդիականացումը։ Հենց այստեղ է գոլորշին սառում, ջուր դառնում ու վերադառնում՝  կայանի տուրբինները պտտելու համար։

«Թանձրանոցների վերանորոգումն առաջին հայացքից կապված չէ Ատոմակայանի անվտանգության հետ։ Բայց մենք արդիականացրել ենք մեքենաների սրահը, նոր տուրբիններ ու գեներատոր ենք դրել։ Իսկ որպեսզի դրանք ավելի շատ հզորություն տան, դրանք պետք է լավ սառեցվեն», - ընդգծեց Սալկովը։

Ռուսաստանցի ու հայաստանցի էներգետիկները բարդ խնդիրների էին բախվել ու դրանց լուծման նոր փորձ են ձեռք բերել։

Դրա շնորհիվ Հայաստանը կշարունակի օգտվել մատչելի ու անվտանգ ատոմային էներգիայից։

Հիշեցնենք՝ 2019 թվականին Ատոմակայանը կկանգնեցվի հիմնանորոգման մոտավորապես նույն ժամկետով, ինչ 2018 թվականին։ Սկզբում կդադարեցվի երկու տուրբիններից մեկի աշխատանքը։ Հետո՝ հունիսի 1-ից օգոստոսի 1-ը, երկուսի աշխատանքն էլ կդադարեցվի։ Օգոստոսի 1-ից ատոմակայանը նորից կգործի մեկ տուրբինով, իսկ երկրորդի նորոգում կտևի օգոստոսից նոյեմբեր։ Տարեվերջին կայանը նորից լիարժեք կաշխատի։