Ողբերգական դեպք Կապանում. որդին ավտոտնակում գտել է կախված հորը

Տղան մտել է ավտոտնակ ու տեսել, որ հայրը հաղորդալարով կախված է առաստաղից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կապան քաղաքի Շահումյան փողոցի 35-րդ շենքի բնակարաններից մեկում ապրող 70-ամյա մի տղամարդ ինքնասպանություն է գործել:

Ինքնասպանության փորձ Լոռիում. 22-ամյա աղջիկը ժավելաջուր է խմել

Թոշակառուի դին հայտնաբերվել է իրենց շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում:

Որդին տեսնելով, որ հայրը չկա `փնտրել է նրան, ապա գնացել ավտոտնակ: Եվ հենց ավտոտնակում էլ գտել է հոր դին՝ առաստաղից հաղորդալարով կախված:

Անմիջապես ահազանգել է շտապօգնություն: Ժամանած խումբն արձանագրել է, որ տղամարդը մահացած է:

Մեր տեղեկություններով՝ մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: