Շիրակի մարզում տղամարդու դիակ են հայտնաբերել. երիտասարդը 2 ամիս առաջ էր ամուսնացել

Երիտասարդ տղամարդու դին հայտնաբերել է մայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Ողջի համայնքում հայտնաբերվել է երիտասարդի դի: Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին։

Սարսափելի դեպք Արցախում. եղբայրը սպանել է 10 տարեկան տղային

Ըստ նախնական տվյալների` ինքնասպանություն կատարած երիտասարդը գյուղի հովիվն էր: Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում:

Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 39– ամյա Մանվել Սողոմոնյանը երկու ամիս առաջ էր ամուսնացել:

Ըստ տեղեկությունների` ինքնասպանության մտադրության մասին նա հայտնել էր կնոջ քրոջը, որն էլ ահազանգել է ոստիկանություն: Տարվում է քննություն: