Կրկին ձյուն է գալիս. ինչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ապրիլի 20-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լեռնային շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ու Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Ինչ վերաբերում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սակայն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: