Ինքնասպանության փորձ Լոռիում. 22-ամյա աղջիկը ժավելաջուր է խմել

Նախնական վարկածով՝ նա այդ ծայրահեղ քայլին է դիմել ամուսնալուծությունից հետո
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով` այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռիում: «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կաթնառատ գյուղում ապրող 22-ամյա մի աղջիկ:

Շիրակի մարզում տղամարդու դիակ են հայտնաբերել. երիտասարդը 2 ամիս առաջ էր ամուսնացել

Նրա մոտ ախտորոշվել է ժավելաջրից թունավորում: Նախնական տվյալներով՝ աղջիկը մտադրվել է կյանքիվ վերջ տալ և ժավելաջուր է խմել:

Բժիշկները փրկել են կյանքը, բայց դեռ հսկում են նրան։

Նախնական վարկածով՝ աղջիկն այդ ծայրահեղ քայլին է դիմել ամուսնալուծությունից հետո անձնական կյանքում առկա որոշ խնդիրների պատճառով: