ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է եղել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Նախագահն այցելել է Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի։ Նրա լուսանկարները հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում և Instagram-ում։
Հենց Ճրագալույցի պատարագով էլ սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Արմեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ «Իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ»,–ասել է նախագահը:
Սուրբ Հարության տոնն այս տարի Հայ առաքելական եկեղեցին նշում է ապրիլի 21–ին։