Ադրբեջանն ակտիվացել է. սահմանին կրակոցների թիվն ավելացել է

Ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 2200 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվն այս շաբաթ ավելացել է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

«Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց»,–նշված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախորդ շաբաթ շփման գծում 2000 կրակոց էր հնչել։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: