Վարչապետը քաղաքացու հարցին պատասխանեց ավագ դստեր օրինակով

ՀՀ վարչապետը` օգտատերերից մեկի խնդրանքով անդրադարձավ Հայաստանի աշխատաշուկայի խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 20-22 տարեկանում պետք է երեք օտար լեզվի տիրապետել։ Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` օրինակ բերելով իր ավագ դստերը։ «Մարիամը 20 տարեկան է, տիրապետում է 3 լեզվի, մեկ տարի առաջ արդեն բակալավրիատն ավարտել է»,– ասաց Փաշինյանը,– «Եվ դա այն պատճառով չէ, որ ես վարչապետ եմ։ Մարիամը բակալավրիատն ավարտել է, երբ ես դեռ վարչապետ չէի»։

Հրապարակային հայտարարությունը պիտի ընդունեին ու քայլեր ձեռնարկեին. Փաշինյան դժգոհ է ՃՈ–ից

Վարչապետին հարց ուղղող քաղաքացին դժգոհել էր գործատուների պահանջներից, երբ երիտասարդից պահանջում են լեզուների իմացություն, համակարգչային ծրագրերի իմացություն, աշխատանքային փորձ ու գեղեցիկ արտաքին։

Վարչապետը նշեց, որ համակարգչային իմացության պահանջի հետ ևս համաձայն է, իսկ աշխատանքային փորձի պահանջը, Փաշինյանի համոզմամբ, այնքան էլ իրավացի չէ` հաշվի առնելով Հայաստանում կրթության հետ աշխատանքային պրակտիկայի չհամադրվելու հանգամանքը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց նաև Հայաստանի աշխատաշուկայում կանանց իրավունքների ոտնահարման դիտարկման հետ։

«Ձեր ասած խնդիրը շատ կարևոր է»,– ասաց նա` համոզմունք հայտնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այս հարցով կզբաղվի։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ պատասխանում է օգտատերերի հարցերին։