«Աննա, էդքա՞ն անհետաքրքիր է». վարչապետի կնոջ «աչքը կպել» էր նրա ուղիղ եթերի ընթացքում

Նիկոլ Փաշինյանն արդեն 2 ժամ է, ինչ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը մի պահ ննջել էր նրա Facebook-ի live-ի ժամանակ։

Այս մասին քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ընդհատելով իր խոսքը ուղիղ եթերում։

Վարչապետը քաղաքացու հարցին պատասխանեց ավագ դստեր օրինակով

«Աննա, էդքա՞ն անհետաքրքիր է»,– ասաց նա՝ դիմելով կնոջը, Աննա Հակոբյանին, որը նստած էր նույն սենյակում, բայց կադրում չէր երևում։ Ապա վարչապետը դիմեց Facebook-ի օգտատերերին` բացատրելով ստեղծված իրավիճակը. «Աննան այստեղ նստած աչքը կպել էր»։

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այս դիտարկումից հետո ծիծաղեցին ստեղծված իրադրության վրա, ինչից հետո Փաշինյանը շարունակեց պատասխանել օգտատերերի հարցերին։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն արդեն 2 ժամ է, ինչ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Վարչապետի պատասխաններին են արժանացել ֆեյսբուքում առավելագույն հավանումների արժանացած հարցերը։