ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, գործարար Իգոր Բուլատովի հետ աղմկահարույց ամուսսնալուծությունից հետո առաջին անգամ խոսել է իր ապրումների մասին։
«Tatler» ամսագրին տված հարցազրույցում 29 տարեկան կինը խոստովանել է, որ փորձել է թեթև տանել այն փաստը, որ ամուսինը հեռացել է ֆոտոմոդել Վիկտորյա Լոպիրյովայի մոտ։
Նա, սակայն, չի թաքցրել, որ Իգորի դավաճանությունը մեծ հիմարություն է համարում։
«Ինչպե՞ս կարելի էր տապալել այդ քննությունը, երբ քեզ այդքան բան էին տվել կյանքում։ Ամենամեծ հիմարությունն էր ու եսասիրություն», – նշել է Կարապետյանը։
Տաթևիկի խոսքով` այդ հանգամանքը իրեն ստիպել է նոր գործեր սկսել։
«Իմ աստեղային ժամը եկավ։ Ոչ թե բաժանորդների, գործընկերների առաջ, այլ ծնողներիս, եղբայրներիս, ընտանիքիս», – ընդգծել է նա։
Դժվար պահին միլիարդատիրոջ դուստրը կարողացել է հավաքվել և իրեն զուսպ ու հավասարակշռված պահել, ինչը օգնել է առաջ գնալ ու հաղթահարել բոլոր խնդիրները։
«Իսկ ինչ վերաբերում է Իգորին... ինչպես կարող եմ հակազդել մարդու ինքնաքայքայմանը, եթե դա նրա սեփական ընտրություն է», – ասել է Կարապետյանը։
Ամսագրի համար լուսանկարվելու համար Տաթևիկը մանանեխի գույնի կոստյում է ընտրել և տպագիր ամսագրի լուսանկարը հրապարակել Instagram սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը ներառվել էր Ռուսաստանի լավագույն երիտասարդ ղեկավարների հարյուրյակում։