Սահմանապահները բռնել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին

Պարզվել է, որ նա Թուրքիայի տարածքում թաքնվել է իրավապահներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները Մեղրաշատ համայնքի մոտակայքում բռնել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին:

Հանգամանքները պարզելու ընթացքում հայտնի է դարձել, որ նա Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից: