Քաղպաշտպանն աղետի ժամանակ փախչո՞ւմ է. նախարարն ուշագրավ դեպք պատմեց

Նախարարի խոսքով` քաղաքացիների հետ աշխատանքը կարևոր է, քանի որ իրենք ավելի շատ ինչ-որ բանի հետևանքներն ենք վերացնում, քան կանխարգելում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Մենք նպատակ ունենք հանրակրթական դպրոցներում դասավանդել քաղպաշտպանություն առարկան։ Լրագրողներին հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

ԱԻՆ-ը ծանրաբեռնված է աշխատում. 6 ամսում` 1 միլիոն հեռախոսազանգ

«Դիմել ենք կրթության և գիտության նախարարությանը, որպեսզի դպրոցներում նման առարկա դասավանդվի։ Առարկան պետք է դասավանդեն մասնագետները` մեր վետերանները կամ մեր ակադեմիայի շրջանավարտները։ Քաղաքացիների հետ աշխատանքը շատ կարևոր է, քանի որ մենք ավելի շատ ինչ-որ բանի հետևանքներն ենք վերացնում, քան կանխարգելող դեր ունենք»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով`սուպերմարկետներում, օրինակ, քաղպաշտպանությամբ զբաղվում են անվտանգության աշխատակիցները, որոնք էլ հաճախ խանութի տնօրենի բարեկամն են լինում։ Ցոլակյանը նշեց, որ երբ սուպերմարկետներից մեկի քաղպաշտպանությամբ զբաղվողին հարցրել են, թե ի՞նչ է անելու, եթե աղետ լինի, վերջինս պատասխանել է, որ փախչելու եմ։ Նա հավելեց նաև, որ չկան մասնագետներ, որոնք հանրային վայրերում պետք է աղետի դեպքում կարգավորեն, թե ինչ անել։