Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ավտոմեքենաների գերեզմանոց։

Ավտոմեքենաների գերեզմանոց Երևանում. ինչո՞ւ ոչ մեկը չի պայքարում մետաղի կույտերի դեմ

Սա, կարծես, Երևանի խոշորագույն ավտոգերազմանոցն է։ Բառերից լավ մասշտաբների մասին կպատմեն լուսանկարները։ Տարածքը գրեթե անտեր է, կողքին փոքրիկ տնակ կա, որտեղ մի ընտանիք է ապրում։

Այդ ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում։ Ծայրամասում գտնվող այս ամայի ու անտեր տարածությունը հնարավորություն է տալիս մանր եղջերավոր անասուն պահել։

Տարածքը մետաղի ջարդոնից մաքրող չկա։ Ընտանիքն այդ ֆինանսական հնարավորությունները չունի։ Միայն ժամանակ առ ժամանակ է էվակուատոր մոտենում` այս աղբանոցում պիտանի թափք գտնել նպատակով։

1 / 18
Ավտոմեքենաների ներկրման անհագուրդ աճը աստիճանաբար Հայաստանը հսկայական ավտոգերեզմանոցի է վերածում։
2 / 18
Հայաստան բերված հին մեքենաները այստեղ են մնում. դրանց հետագա արտահանումը գրեթե անհնար է։
3 / 18
Հայաստան բերված հին մեքենաները այստեղ են մնում. դրանց հետագա արտահանումը գրեթե անհնար է։
4 / 18
Nissan Tida–ն արդեն իր դարն ապրել է։
5 / 18
Քանդելուց հետո Nissan Teana–ն հայտնվել է աղբանոցում։
6 / 18
Մետաղի ջարդոնի կույտերի հետ պայքարելու համար գրեթե մարդ չկա։
7 / 18
Համաձայնեք, որ դեղին թափքը մյուսների շարքում գեղեցիկ է նայվում։
8 / 18
Հայաստանում ավտոմեքենաների ուտիլիզացիան չափազանց անեկամտաբեր գործ է։
9 / 18

Աղբանոցների քանակը շարունակում է աճել ի վնաս բնապահպանությանն ու գեղագիտությանը։
10 / 18
Լեգենդար Mercedes W 140-ը լավ ժամանակներ չի ապրում։
11 / 18
Այս թափքերը, ամենայն հավանականությամբ, դեռ կարող են պետք գալ։
12 / 18
Ուտիլիզացիան անհնար է առանց պետության միջամտության։
13 / 18
Կինը բողոքում է մետաղի դուրսբերման խնդիր նկատմամբ տեղական իշխանությունների անտեսումից:
14 / 18
Հայաստանում մի քանի ձեռնարկություններ կան, որոնք զբաղվում են ավտոմեքենաների թափքերի հետագա ուտիլիզացիայով և վերամշակմամբ։
15 / 18
Դրանցից խոշորագույնը Կոտայքի մարզի Չարենցավանի պողպատաձուլական գործարանն է։
16 / 18
Եվս մեկ գործարան գտնվում է Չարբախում (Շենգավիթ):
17 / 18
Շարժիչի ժանգոտող կմախք։
18 / 18
Խոսքերից ավելի լավ մասշտաբների մասին կպատմի պանորաման։