Փաշինյանը սովորեցնում է` ինչպես սերիալների միջոցով հասարակությանը կրթել

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հեռուստաեթերի որակին և մարդկանց` այդ թեմայով մտահոգություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի իշխանությունները գործարկել են E-Cult ինտերնետային համակարգը, որի միջոցով Հայաստանի աշակերտները կկարողանան տարին մեկ անգամ անվճար հաճախել թատրոն, կինո, համերգասրահ։

Պետական համակարգում բաջանաղներ չկան. Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Այս մասին այսօր Facebook –յան օգտատերերի հետ ուղիղ կապի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն մարդը, ով մոտ է մշակույթին, 100 տոկոսով կրթված մարդ է»,–ասաց Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ նման կերպ հնարավոր է որակյալ սերունդ կրթել։

Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերի բարձրացրած հեռուստահաղորդումների որակի խնդրին` Փաշինյանն առաջարկեց հանրության մեջ հայտնի սերիալների միջոցով քաղաքացիներին փոխանցել պետության որոշակի մեսիջներ։

«Օրինակ` ինչպես է պետք վարկ վերցնել, որպեսզի հետո խնդիրների առաջ չկանգնեն։ Սերիալների միջոցով ցույց տալ հաջողված պատմություններ, թե ինչպես է մարդը աշխատանքով հասել հաջողության»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Facebook-յան ուղիղ հեռարձակման միջոցով պատասխանում է օգտատերերի հարցերին։