Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Ամալյա Ենգոյանին

Վարչապետը ստորագրել է աշխատանքից ազատելու փաստաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին նշված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Ամալյա Ենգոյանին ազատել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է ապրիլի 18-ին:

Ենգոյանը 2000-2018 թթ-ին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ, 2018 թ. հունիսի 27-ից՝ Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ: