Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջն ու հիշել հանգուցյալ հորը. լուսանկար

Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը յուրօրինակ ձևով է շնորհավորել իր քրոջը` Քորթնի Քարդաշյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել հոր` Ռոբերտ Քարդաշյանի և քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ։ Այդպես հեռուստաաստղը շնորհավորել է քրոջը ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ծնունդդ շնորհավոր @kourtneykardash։ Անկեղծ ասած, չեմ կարող հավատալ, որ այս ամենը միասին ենք ապրել։ Մեծ հաջողություն է այս ամենի միջով անցնել այնպիսի քրոջ հետ, ինչպես դու ես։ Դու շատ բան ես ինձ սովորեցրել։ Դու հիանալի մայր ու ընկերուհի ես։ Անհամբեր սպասում եմ երեկոյան ծնունդդ նշելուն», – գրել է Քարդաշյանը։

Քիմ Քարտաշեան պատասխանած է Vogue ամսագիրի 73 հարցին եւ խօսած հայերէն

Նրա գրառումը ավելի քան 1.6 մլն «լայք» է հավաքել։

«Քույրերի քաղցր հուշերը», – գրել է lynseygayton–ը։

«Հիանալի և երջանիկ պահեր», – գրել է hulya_yazi–ը։

Քիմ Քարդաշյանը հաճախ հիշում է հանգուցյալ հորը, նա պարբերաբար սոցցանցերում արխիվային լուսանկարներ և հուզիչ գրառումներ է հրապարակում։

Հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին, կերակրափողի քաղցկեղից։ Նա 59 տարեկան էր։

Վերջերս Լոս Անջելեսում Ռոբերտ Քարդաշյանի անվան աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման կենտրոն է բացվել (Center for Esophageal Health)։